«Գեղեցիկ գործ է»․ Վանեսա Բրայանտը կիսվել է Քոբի Բրայանտի ու դստեր՝ Ջիջիի պատկերով դաջվածքի լուսանկարով

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրին՝ Վանեսա Բրայանտը, Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ կիսվելով երկրպագուի՝ բասկետբոլիստի և նրա դստեր պատկերով դաջվածքի լուսանկարով։

«Փոքր-ինչ առաջ տեսա․․ գեղեցիկ գործ է․․․ շնորհակալ եմ երկուսին միասին պատվելու համար»,– հրապարակմանը կից գրել է Վանեսան։

Նա նաև հրապարակմանը կից նշել է դաջվածքի հեղինակին՝ հայտնելով, որ իրապես շատ է հավանում այն։

Երկրպագուի մարմնին պատկերված նկարում Քոբի Բրայանտն ու նրա դուստր Ջիջին են: Լուսանկարն արվել էր նախորդ տարվա սեպտեմբերին «Դիսնեյլենդ» զվարճանքների այգում։

Բրայանտը, իր 13-ամյա դուստր Ջիանա Մարիա-Օնորեն և ևս 7 մարդ մահացել էին հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: