Հղի Գոհար Ավետիսյանը՝ չափազանց կարճ կիսատաբատով

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկային էր երկրպագուների համար. հայտնի դիմահարդարի երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ Գոհարն արդեն հասցրել է հանդիպել իր երկրորդ կեսին։

Իր Ինստագրամում Գոհարը կոլաժ է հրապարակել, որում ներկայացրել է ամռանն արված և այժմյան լուսանկար։ Նոր կադրում Գոհարը կրում է կարճ կիսատաբատ և վերնաշապիկ։ Հրապարակմանը կից նա հետևորդներից հետաքրքրվել է, թե որ կազմվածքն են նրանք սիրում։ Ապա հավելել է, որ չնայած սիրում է իր ընդգծված գոտկատեղը, սակայն այնուամենայնիվ անչափ սիրում է իր փորիկը։

«Մայրիկներ, հիմա կարոտում եք ձեր փորիկը, թե երազում էիք շուտ ծննդաբերել, երբ իմ կարգավիճակում էիք գտնվում», – գրել է Գոհարը։