Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ստանիսլավ Գաուդասինսկին

Ռուսաստանում մահացել է օպերային ռեժիսոր և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ Ստանիսլավ Գաուդասինսկին, գրում է lenta.ru կայքը։

Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է 83 տարեկանում, մահվան հանգամանքները դեռևս չեն մանրամասնվում։

Ռուսաստանի թատերական գործիչերի միության՝ Սանկտ Պետերբուրգի երաժշտական թատրոնների բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Ամերոբեկյանի խոսքով՝ Գաուդասինսկին կյանքից հեռացել է կնոջ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իրինա Բոգաչևայի մահվանից կես տարի անց։

2019 թվականի աշնանը հայտնի է դարձել նրա դստեր՝ Ելենա Գաուդասինսկու մահվան մասին։

Ստանիսլավ Գաուդասինսկին 1980–2007 թվականներին ղեկավարել  է Միխայլովսկի օպերայի և բալետի թատրոնը։ Իր բեմադրությունների մեջ տեղ են գտել այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Մարիա Ստյուարտ», «Եվգենի Օնեգին», «Կարամազով եղբայրներ» և այլն։