Ռոնալդուի մորը դուրս են գրել հիվանդանոցից

Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մորը՝ Մարիա Դոլորեշ Ավեյրուին դուրս են գրել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է sport.es-ը:

Ռոնալդուի մայրը գլխուղեղի գլխուղեղի կաթված էր ստացել, ինչից հետո հոսպիտալացվել էր։ Ներկա պահին նրա հետ ամեն ինչ կարգին է։

Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին Պորտուգալիայում է՝ Մադեյրայում։ «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո Ռոնալդուն ինքնամեկուսացել է Մադեյրայում: