Դիանա Գուրցկայան առաջին անգամ լուսանկարվել է առանց ակնոցի

Երգչուհի Դիանա Գուրցկայան հասարակության մեջ երբևէ չի երևում առանց ակնոցի: Երգչուհու եղբայրը՝ Ռոբերտը, ով նաև նրա պրոդյուսերն է լուսանկար է հրապարակել։ Նոր լուսանկարում Դիանան առանց ակնոցի է, նրա աչքերը մի փոքր ծածկում են գլխազարդի մասնիկները։

Երգչուհու աչքերը փակ են, իսկ շուրթերին կարմիր շրթներկ է: Այս գեղեցիկ լուսանկարի հեղինակը վրացի լուսանկարիչ է: Գուրցկայայի երկրպագուները ուրախացել են անսպասելի լուսանկարը տեսնելով։ «Զարմանալի է», «Անզուգական լուսանկար», «Այնքան գեղեցիկ եք», «Ես սիրում եմ Դիանային», «Լուսանկարիչն իսկապես հիանալի է, իսկ Դիանան՝ գեղեցիկ» – նկարի մեկնաբանություններում նշել են հետևորդները: