Քայլի Ջեններն ասել է, որ հղիությունն իրեն նախապատրաստել էր ինքնամեկուսացմանը

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը վախեցրել է COVID-19-ով վարակվելու սպառնալիքը: Քայլի Ջենները մեկուսացել է իր երկու տարեկան դստեր՝ Սթորմիի հետ: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին մեկուսացել է Կալաբասաս քաղաքի իր շքեղ առանձնատանը:

Քայլին ասել է, որ հղիության ընթացքում ձեռք բերած կյանքի փորձը օգնել նրան ինքնամեկուսանալու հարցում: «Մեկ այլ հիշեցում, որ պետք է ձեռնպահ մնալ շփումներից և կարանտինին լրջորեն վերաբերվել: Սա արդեն իմ ութերորդ օրն է: Իմ հղիությունն ինձ նախապատրաստել էր իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ այն ժամանակ ես ամիսներ շարունակ տանից դուրս չէի գալիս» – բացատրել է աստղը: