Դևիդ Բեքհեմի ավագ որդին որոշել է ինքնուրույն դիմահարդարել ընկերուհուն և արտասովոր փորձարկումներ է արել (լուսնակարներ)

Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, ցուցադրել է դիմահարդարի իր «հմտությունները» ընկերուհու՝ Նիկոլա Պելտցի հետ հանգստանալիս:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ներկա պահին Ամերիկայում գտնվող զույգը հետաքրքիր զբաղմունք է գտել: Բրուքլինը որոշել է դիմահարդարել 25-ամյա Նիկոլային և փորձարկումներ է արել մանուշակագույն շրթներկի, դեղին ստվերաներկի և վարդագույն կարմրաներկի հետ:

Ամերիկացի դերասանուհին և 21-ամյա Բրուքլինը բազմաթիվ ժամանակ են անցկացնում միասին անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, երբ սկսել են հանդիպել:

Կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՄՆ-ում հնչող մեկուսացման և տանը մնալու կոչին զուգահեռ հրապարակելով դիմահարդարման լուսանկարները՝ Նիկոլան կից գրառում է արել. «Փորձում ենք ստեղծագործ զբաղմունք գտնել տանը գտնվելիս»: «Ես քեզ միշտ կսիրեմ, խոստանում եմ»,- գրառման տակ մեկնաբանել է Բրուքլինը: