«Ես ինքնամեկուսացվել եմ իմ սեփական բնակարանում երկու տղամարդկանց հետ»․ Աննա Սեմենովիչ

Երգչուհի Աննա Սեմենովիչի համերգները Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվել են և նա ինքնամեկուսացել է իր տանը։ Երգչուհին որոշել կարանտինն իր օգտին անցկացնել և նոր բաներ սովորել։ Աստղն ամեն առավոտ նախաճաշ է պատրաստում, այնուհետև սպորտ է զբաղվում և գրքեր կարդում:

«Ես ինքնամեկուսացվել եմ իմ սեփական բնակարանում երկու տղամարդկանց հետ: Սխալ չհասկանաք։ Նրանցից մեկը իմ սիրելին է, իսկ երկրորդը՝ իմ կրտսեր եղբայրը» – խոստովանել է Աննան: Նա նշել է, որ սիրելի մարդկանց հետ միասին շատ ավելի զվարճալի է գերության մեջ  անցկացրած ժամանակը: «Այժմ ես ունեմ ընտանեկան կյանքի լիարժեք փորձ և այն էլ կրկնակի  չափաբաժնով: Անկեղծ ասած, դա հեշտ գործ չէ» – ասել է Սեմենովիչը «StarHit»-ին տված հարցազրույցում: