Ինչու՞ է Դենիել Քրեյգը որոշել կտակ չթողնել իր դուստրերին

52-ամյա դերասան Դենիել Քրեյգը, որը հայտնի է որպես գործակալ 007, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի պատրաստվում ժառանգություն թողնել իր երեխաներին։ Ի միջ այլոց, դերասանի կարողությունը գնահատվում է 125 միլիոն ֆունտ:

Դերասանը կարծում է, որ ժառանգություն թողնելը տհաճ է: «Ես չեմ ցանկանում մեծ գումարներ կուտակել հաջորդ սերնդի համար: Կարծում եմ, որ ժառանգություն թողնելը շատ տհաճ է: Իմ փիլիսոփայությունն այն է, որ պետք է ձերբազատվենք մեր վաստակած գումարներից և նվիրենք ու ծախսենք այն մինչև մահանալը» – բացատրել է Քրեյգը: Ի դեպ, Քրեյգն ունի մեկ 29-ամյա դուստր՝ առաջին ամուսնությունից և մեկ ու կես տարեկան դուստր՝ երկրորդ ամուսնությունից։