Մի օր էլ կորոնավիրուսի մասին ֆիլմ կնկարահանեն․ Ֆիլմեր Էպիդեմիայի, վիրուսների, զոմբիների մասին

«Վարակ» ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սոդերբերգն է, իսկ սցենարիստը՝ Սքոթ Բյորնսը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն կերպ փորձում է ամեն կերպ կանխարգելել անհայտ ծագման մահացու վիրուսի տարածումը։
Քանի որ վարակվելուց հետո հիվանդները չափազանց արագ են մահանում, բժիշկները դժվարանում են գտնել վիրուսի հաղթահարման տարբերակը։
Վիրուսի մուտացիան ավելի է դանդաղեցնում դեղամիջոցի կամ պատվաստանյութի հայտնաբերման գործընթացը։
Ամեն ինչ սկսվում է, երբ Բեթ Էմհոֆը վերադառնում է Հոնկոնգից, որտեղից իր հետ բերում է մահացու վիրուսը։ Հասնելով Միննեապոլիս՝ Բենը մահանում է, սակայն մինչ իր մահը նա հասցնում է վարակել բժշկին։

«Էպիդեմիա» Ֆիլմի ռեժիսորը Պավել Կոստոմարովն է։
Պանդեմիայից փրկվելու համար ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սերգեյը, նոր ընտանիքի, նախկին կնոջ, որդու և հոր հետ ուղևորվում է Կարելիա։
Այնտեղ Սերգեյը ցանկանում է որոշակի ժամանակ թաքնվել՝ սպասելով, թե երբ կհայտնաբերվի վիրուսի բուժման միջոցը։
Սակայն բացի համաճարակից նա դեռ շատ փորձություններ պետք է հաղթահարի ողջ մնալու համար։

«28 օր անց» բրիտանական սարսափ ֆիլմի ռեժիսորը Դեննի Բոյլն է։ Էքստրիմիստների մի խումբ ներխուժում է Քեմբրիջի լաբորատորիաներից մեկը, որտեղ գիտնականներն անցկացնում են «Կատաղություն» վիրուսի ուսումնասիրությունները։ Կռվի հետևանքով լաբորատորիայից կարողանում է փախչել շիմպանզեներից մեկը, որը վարակված է մահացու վիրուսով։
Շիպմանզեն կծում է էքստրիմիստներից մեկին, ով վարակում է թե՛ իր ընկերներին, թե՛ գիտնականներին, ու այդպես էլ Մեծ Բրիտանիայում սկսվում է սարսափելի էպիդեմիա։ ֆիլմի գլխավոր հերոսը, ով երկար ժամանակ կոմայի մեջ էր գտնվում, արթնանում է և պարզում, որ դատարկվել է ոչ միայն այն հիվանդանոցը, որտեղ նա գտնվում էր, այլ ողջ Լոնդոնը։
Գլխավոր հերոսը՝ Ջիմը, փորձում է թաքնվել եկեղեցում, որտեղ իր վրա հարձակվում են վարակվածները։
Սակայն Ջիմին փրկում են Սելինան ու Մարկը, ովքեր դեռ չեն վարակվել։ Նրանք ցանկանում են փրկվել, սակայն էպիդեմիայից բացի դեռ բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարեն։

«Կարանտին» սերիալում ամեն բան սկսվում է, երբ Սիրիայից ԱՄն ժամանած երիտասարդը մահանում է մահացու վիրուսի պատճառով։ Սակայն մինչ մահը նա հասցնում է վարակել ընտանիքի անդամներին ու բժիշկներին։
Դրա հետևանքով այն քաղաքը, որտեղ ապրում էր երիտասարդը պարտավորվում է մնալ կարանտինի մեջ, իսկ բնակիչները զրկվում են ոչ միայն քաղաքից դուրս գալու հնարավորությունից, այլ նաև համացանցից ու հեռախոսակապից։ Քաղաքում փակված մարդիկ վերածվում են գազանների, իսկ առողջ մնացածներն ամեն կերպ աշխատում են թաքնվել, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում։