«Ամենաշատը վախենում եմ ամուսնուս համար»․ Նատալյա Իոնովա

Երգչուհի Գլյուկոզան կամ Նատալյա Իոնովան հետևել է շատ աստղերի օրինակին, ովքեր ինքնամեկուսանալու որոշում են կայացրել: Նատալյան միշտ ակտիվ կենսակերպ է վարել և սովոր չէ տանը մնալ: Աստղը պատմել է, որ իրեն մեծ դժվարությամբ է տրվում չորս պատերի մեջ փակվելու փորձությունը։

«Ես արդեն 6 օր փորձում եմ զբաղեցնել ինքս ինձ, ուտել, քնել, քայլել, ֆիլմ դիտել, երաժշտությամբ և սպորտով զբաղվել: Ես փորձում եմ ավելի քիչ մուտք գործել սոցիալական կայքեր, քանի որ վեջին նորություններից ինձ մոտ նյարդային ծիծաղ է սկսվում» – խոստովանել է երգչուհին: Նա նաև նշել է,  որ իր համար հեշտ չէ անընդհատ լինել իր ամուսնու՝ Ալեքսանդր Չիստյակովի կողքին: «Ամենաշատը վախենում եմ ամուսնուս համար, դա կարող է առանց դիտավորության սպանություն լինել» –  կատակել է Նատալյան: