Բարբարա Բրիլսկանի մոտ քաղցկե՞ղ է հայտնաբերվել

Օրեր առաջ լրատվամիջոցներում շշուկներ տարածվեցին, որ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» խորհրդային կինոկատկերգության աստղ, լեհ դերասանուհի Բարբարա Բրիլսկան արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում է քաղցկեղի դեմ։
Լրագրողների պնդմամբ՝ 78-ամյա կինն արդեն մի քանի տարի է՝ պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Ըստ տեղեկությունների՝ Բարբարայի մոտ լեզվի քաղցկեղ է ախտորոշվել։
«Ոչ, ի՞նչ քաղցկեղ, Աստված իմ․․․Ի՞նչ տարօրինակ շշուկներ են»,- լրագրողների հետ զրույցում պատասխանել է Բարբարա Բրիլսկան ու հավելել՝ ասելով, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Դերասանուհու երկրպագուներն անչափ ուրախացել են իմանալով, որ վերջինս չունի լուրջ առողջական խնդիր։