Դերասանուհի Օլգա Կուրիլենկոն հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից, և պատմել հիվանդության ընթացքի մասին

Ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոն լավ նորությամբ ուրախացրել է երկրպագուներին․ աստղն Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ բուժվել է նոր տեսակի կորոնավիրուսից։

«Կարծում եմ, որ ամբողջովին ապաքինվել եմ»,- հրապարակմանը կից գրել է 40-ամյա աստղը՝ պատմելով նաև հիվանդության ընթացքի մասին։

Կուրիլենկոյի խոսքով՝ առաջին շաբաթվա ընթացքում ինքազգացողությունը շատ վատ է եղել, քանի որ բարձր ջերմության հետևանքով ստիպված է եղել պառկած անցկացնել ամբողջ օրը։

«Ես գիշերը 12 ժամ էի քնում, իսկ հետո ցերեկը ևս 3-4 ժամ։ Դժվար էի վեր կենում։ Սարսափելի հոգնածություն ու սուր գլխացավ ունեի»,- գրել է դերասանուհին։

Երկրորդ շաբաթվա ընթացքում դերասանուհու ջերմությունն անցել է, սակայն թեթև հազ է առաջացել։

«Թուլությունը մնացել էր։ Այժմ գրեթե որևէ ախտանշան չունեմ»,- հայտնել է աստղը։

Օլգան նաև նշել է, որ առողջանալուց հետո պլանավորում է ժամանակը որդու հետ անցկացնել և վայելել հանգիստը։ Վերջինս նաև կոչ է արդել հետևորդներին զգույշ լինել։

Կուրիլենկոն գրառման հետ մեկտեղ նաև որդու հետ լուսանկար է հրապարակել, որտեղ տղայի հետ նստած է վառվող բուխարու մոտ։ Կուրիլենկոն լուսանկարում բժշկական դիմակ է կրում: