Էմիլի Ռատակովսկին հերթական անգամ ցույց է տվել, թե ինչպես առօրյայում լինել ոճային

Էմիլիի յուրաքանչյուր զբոսանքը հավակնում է պոդիումային լինելու։ Իզուր չէ, որ մոդելը կրում է սթրիթսթայլի թագուհու կոչում, քանզի նա դա ժամանակ առ ժամանակ հաստատում է: Էմիլի Ռատակովսկին զբոսանքի է դուրս եկել ամուսնու և շան հետ ու հենց այդտեղ էլ պապարացիները ֆիքսել են գեղեցկուհու սպորտային ու նորաձև կերպարը։

Նրա կերպարը իսկապես նախատեսված էր զբոսանքի համար, քանզի նա ընտրել էր սպորտային տաբատ, սպորտային կոշիկներ ու գլխարկ և երկար վերարկու։ Աքսեսուարներից աստղը ընտրել էր արևային ակնոց: Հարմարավետ և պարզ կերպար, որը յուրաքանչյուրը կարող է կրկնել: