Ինչպիսի՞ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը 20 տարի առաջ

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը միշտ չէ, որ փարթամ ու յուրահատուկ կազմվածք է ունեցել․ նա լրագրողների հետ զրույցներում միշտ էլ խոստովանում է, որ իր ներկայիս տեսքին հասել է տասնյակ պլաստիկ վիրահատությունների ու կոսմետիկ միջամտությունների շնորհիվ։ Սակայն այդ փաստը, միևնույն է, չի խանգարում երկրպագուներին շարունակել սիրել ու հիանալ գեղեցկության էտալոն համարվող հեռուստաաստղով։
Քարդաշյանն օրերս իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ ավելի քան 20 տարի առաջ:

«Վերադառնանք 90-ականներ», – հրապարակմանը կից գրել է Քիմը։
Քիմ Քարդաշյանի երկրպագուները բավականին զարմացել են՝ տեսնելով 20-ամյա Քիմին, սակայն շտապել են նկատել, որ երիտասարդ Քարդաշյանը կուրացնող գեղեցկություն ունի։
«Իսկ ես միշտ ասել եմ, որ Քիմը շքեղ կին է», «Օհ, ինչ կրակոտ աղջիկ է», «Փոքրիկ, դու աստվածային գեղեցկություն ունես», – գրել են հետևորդները՝ հեղեղելով Քիմի լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ անդրադարձել էր կորոնավիրուսի թեմային։ Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ էր արել ինքնամեկուսանալ և տանից դուրս չգալ՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։
«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր առողջ են ու երիտասարդ, դուրս չգալ տանից, եթե ձեզ համար թանկ են ձեր ծնողները, պապիկներն ու տատիկները, քույրերն ու եղբայրները։
Եթե աշխատանքի գնալու, անհրաժեշտ մթերք կամ իրեր գնելու, ձեր բժշկին այցելելու կամ կարիքն ունեցողներին՝ օրինակ ձեր տարեց հարևանին այցելելու կարիք չկա, մի արհամարհեք տանից դուրս չգալու նախազգուշացումը։ Վարակը տարիք, սեռ, ռասսա չի հարցնում, այն սպառնում է բոլորին, և մենք սա միասին կհաղթահարենք»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։