Լերա Կուդրյավցևան իր հաղորդման ընթացքում պաշտպանել է Սվետլանա Լոբոդային

37-ամյա Սվետլանա Լոբոդան շատ կանանց համար գեղեցկության չափանիշ է: Սակայն երգչուհու նախկին կոլեգան հայտարարել է, որ Լոբոդան այդպես չի կարծում, իրեն իդեալական չի համարում և թաքցնում է բարդույթները: Լերա Կուդրյավցևայի հաղորդման ժամանակ հայտնի հյուրերը քննարկում էին իրենց բարդույթներն ու թերությունները և հենց այդ ընթացքում ստուդիայում խոսակցություն եղավ նաև այն աստղերի մասին, ովքեր այնտեղ ներկա չէին: Համերգային տնօրեն Ստաս Փշենիցինը ասաց, որ նախկինում համագործակցել է Սվետլանա Լոբոդայի հետ:

«Նա մի խնդիր ունի: Սվետլանան առնվազն մեկ ժամ հետաձգում է բոլոր համերգները, քանի որ անդադար կարգի է բերում իրեն, և ամենամեծ բարդույթը, որ նա ուներ՝  հետույքի բացակայությունն  էր: Ես նրան տեսել եմ առանց դիմահարդարման, առանց կեղծ հագուստների և իրերի: Նա շատ նիհար աղջիկ է» – ասել է Փշենիցինը: Կուդրյավցևան զգացել է, որ այդ խոսակցությունները կարող են վիրավորել Լոբոդային և անմիջապես հակադաձել է Փշենիցինին՝ ասելով․ «Նիհար, գեղեցիկ, սեքսուալ»: