«Մագոմաև» սերիալում չկա Առնո Բաբաջանյանի կերպարը

Վերջերս ռուսական «Առաջին ալիքով» ցուցադրված «Մագոմաև» սերիալի ստեղծողները որոշել են չհրապարակել Մուսլիմ Մագոմետովիչի կենսագրության կարևոր էջերից մեկը: Նրանք այդ սերիալում որոշել են չներառել Առնո Բաբաջանյանի կերպարը, ով Մուսլիմի կյանքում ամենակարևոր կոմպոզիտորն է եղել, որովհետև «Королева красоты», «Свадьба», «Чёртово колесо» երգերը հենց նրա ստեղծագործություններն են։ Այդ երաժշտությունները հնչում էին, բայց թե ով է դրանց հեղինակը, սերիալում ընդհանրապես չի նշվել:

Պատճառն այն է, որ ֆիլմը ֆինանսավորվում է ադրբեջանցի բարերարի կողմից և նրանց նպատակն է հանրությանը ցույց տալ, որ Մագոմաևի կյանքում Առնոն կարևոր դերակատարում չի ունեցել։ Բանաստեղծ Անատոլի Գորոխովը, «Королева красоты» երգի բառերի հեղինակը «Sobesednik.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր չի գալիս սերիալը, այն հորինված է, և նրա մեջ սուտ պատմություններ շատեր կան: