Նիկ Ջոնասի և Պրիյանկա Չոպրայի ջերմ լուսանկարը տնային մեկուսացման ժամանակ

Ջերմ և ընտանեկան լուսանկարներ հրապարակելու իսկական ժամանակն է։ Աստղերը լուսանկարվում են տանը՝ առանց դիմահարդարման և երեկոյան հագուսների։ Հայտնիները լուսանկարներ են հրապարակում իրենց սիրելիների, երեխաների, տնային կենդանիների հետ: Երկրպագուները վերջապես նրանց իրական կերպարներն են տեսնում։

Դերասանուհի Պրիյանկա Չոպրան և իր ամուսին Նիկ Ջոնասը, իրենց տան բակում արված լուսանկարով հիացրել են երկրպագուներին։ Պարզ ու քնքուշ լուսանկարում Պրիյանկան քնած է իր ամուսնու գրկում՝ ծածկավծ մի տաք վերմակով, իսկ նրա կողքին պառկած է իրենց շունը։