«Պլաստիկ վիրահատություններից հետո անճանաչելի է դարձել»․ Նատաշա Կորոլյովայի լուսանկարները թեժ քննարկում են առաջացրել երկրպագուների շրջանում

Օրերս Նատաշա Կորոլյովան իր ինստագրամյան էջում կիսվել է գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարներով, որոնք սակայն արժանացել են ինստագրամյան հետևորդների  քննադատություններին։
Երկրպագուները հեղեղել են երգչուհու լուսանկարների մեկնաբանությունները քննադատություններով՝ խորհուրդ տալով Նատաշային վերջ տալ պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների դիմելուն։
«Պլաստիկ վիրահատություններից հետո անճանաչելի է դարձել»,- գրել է հետևորդներից մեկը։

Սակայն երկրպագուների կողմից ամենից շատ քննարկվել են երգչուհու հյութեղ շուրթերը։
Երկրպագուների մի մասը կարծիք է հայտնել, որ գեղեցիկ շուրթերը ֆոտոշոփի արդյունք է, իսկ մյուս մասը համոզված է, որ Նատաշայի շուրթերի նոր ձևը պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների հետևանքն է։
Ինստագրամյան հետևորդների մեծ մասը նաև նկատեց, որ կոսմետիկ միջամտությունների հետևանքով Նատաշան սկսել է նմանվել մեկ այլ երգչուհու՝ երիտասարդ Ելենա Տեմնիկովային։
Ինքը՝ երգչուհին, անմասն է մնացել իր արտաքինի շուրջ ընթացքող այդ քննարկումներից։