Ռուսական հեռուստաալիքներից մեկը «հարցազրույց է վերցրել կորոնավիրուսից» (տեսանյութ)

Ռուսական «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրողը հարցազրույց է անցկացրել կորոնավիրուսի  «հանդերձով» մարդու հետ՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այս թեմայի վերաբերյալ հուզող հարցերը հղում է հենց վարակին:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի պաշտոնական թվիթերյան էջում:

Լրագրողը հետաքրքրվել է, թե երբ է վարակը հայտնվել Մոսկվայում: Դրան ի պատասխան «կորոնավիրուսը» նշել է, որ առաջին անգամ Իտալիայից փետրվարի 21-ին է ժամանել Մոսկվա։

Հաղորդավարը նաև հարցեր է ուղղել կորոնավիրուսի փոխանցման եղանակների, վարակման խոցելի խմբերի և չվարակվելու համար հիգիենայի պահպանվող կանոնների մասին:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին։

https://twitter.com/infomoscow24/status/1241301763392786432?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1241301763392786432&ref_url=https%3A%2F%2Fminval.az%2Fnews%2F123972525