Սելենա Գոմեսը միացել է համաշխարհային չելենջին ու ցույց տվել՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար շատ կարևոր է ճիշտ լվանալ ձեռքերը։ Աշխարհում մեկնարկել է նոր չելենջ, որի շրջանակում հայտնի մարդիկ ցույց են տալիս, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, քանի որ օճառը սպանում է այս վիրուսը։
Երգչուհի Սելենա Գոմեսը միացել է աշխարհում մեկնարկած նոր չելեջին և ցույց տվել, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը։
Թվում է՝ պարզ ու ամենօրյա գործողություն է, սակայն կարևոր է ձեռքերը լվանալ մանրակրկիտ։

Իր վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով նոր ալբոմի և նոր տեսահոլովակի մասին, Գոմեսը նաև կիսվել էր իր մտահոգություններով:
Երգչուհին հայտնել էր, որ վախենում է հավերժ միայնակ մնալուց:

«Լինում է, որ առավոտյան արթնանալիս անհանգստություն եմ զգում. ինձ թվում է, որ հավերժ մնալու եմ միայնակ։ Սկսում եմ ինձ համոզել, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի իր կեսը»,-ասել է Սելենան և հավելել,- «Լինում է, որ սիրահարները միմյանց ցավ են պատճառում ու դրանից հաճույք են ստանում, ստանում են իշխանություն այդ մարդու վրա: Ես շատ ուժեղ եմ ու կարող եմ դուրս գալ այդ խաղից»: