Սկզբում մտածում էի, որ կորոնավիրուսն ինձ չի հասնի. Սերենա Ուիլյամսը խոսել է կորոնավիրուսի պատճառով դստեր հետ իր մեկուսացման մասին

«Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, որն ինքանամեկուսացման մեջ է գտնվում դեստեր՝ 2-ամյա Օլիմպիայի հետ, խոսել է կորոնավիրուսի շուրջ տիրող անհանգստության մասին:

Թենիսիստուհին խոստովանել է, որ սկզբում լուրջ չի վերաբերվել վիրուսի տարածման շուրջ մտահոգություններին, սակայն երբ մի քանի մրցաշարար հետաձգվել են, Ուիլյամսը հասկացել է իրավիճակի լրջությունը: Այս մասին նա նշել է սոցցանցում հրապարակած տեսանյութում:

«Սկզբում մտածում էի, որ կորոնավիրուսն ինձ չի հասնի: Այնուհետև չեղարկեցին «Ինդիան Ուելս» մրցաշարը, և դա ինձ համար տարօրինակ էր: Ես այդ փաստն ընդունեցի որպես հանգստանալու հավելյալ հնարավորություն: Սակայն մրցաշարարը սկսեցին հետաձգել մեկը մյուսի հետևից, և դա ինձ մոտ անհանգստություն առաջացրեց»,- խոստովանել է թենիսիստուհին:

«Այժմ ես մարդկանցից մեկուսացված եմ արդեն մոտ երկու շաբաթ, և ցանկացած նոր բան ստիպում է ինձ մտահոգվել: Նկատի ունեմ, այն երբ ինչ-որ մեկը հազում կամ փռշտում է: Քանի ես ոչ ոքի հետ չեմ շփվում, դա հիմնականում իմ դստերն է վերաբերում: Ամեն անգամ, երբ նա հազում է կամ փռշտում, ես նրան ծուռ եմ նայում: Սկսում եմ անհանգստանալ, թե արդյոք ամեն ինչ նրա հետ կարգին է թե ոչ»,- հավելել է թենիսիտուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիլյամսը հայտնել էր, որ որոշել է 6 շաբաթով մեկուսանալ ընտանիքի՝ դստեր և ամուսնու՝ Ալեքսիս Օհայանի հետ միասին: