Կորոնավիրուսով վարակված Իդրիս Էլբան վարակել է նաև իր կնոջը

Բրիտանացի 47-ամյա դերասան Իդրիս Էլբան երկրորդ շաբաթն է՝ հիվանդ է COVID-19-ով։ Ժամեր առաջ պարզվեց, որ նրա 30-ամյա կինը՝ Սաբրինա Դաուրը, ով հրաժարվել էր մեկուսանալ ամուսնուց, նույնպես վարակվել է կորոնավիրուսով։
Էլբան ու Դաուրը դարձել էին Օփրա Ուինֆրիի օնլայն նախագծի առաջին թողարկման հյուրերը։ Հայտնի հեռուստահաղորդավարուհին «Oprah Talks» շոուի ընթացքում աստղերի հետ խոսել էր կորոնավիրուսի, դրա բուժման մեթոդների ու ընտանիքում տիրող իրավիճակի մասին։
«Այսօր առավոտյան ես իմացա, որ իմ թեստի պատասխանը դրական է, և ես նույնպես վարակվել եմ կորոնավիրուսով»,- հայտնել էր Սաբրինան Օփրայի հետ զրույցում, իսկ Իդրիսը հավատացրել էր, որ իրեն լավ է զգում ու գնալով առողջանում է։

Դերասանի կինը՝ Սաբրինան, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մնալ կորոնավիրուսով վարակված Իդրիսի կողքին, քանի որ իր պարտքն էր համարում հոգ տանել ամուսնու մասին այդ բարդ շրջանում։
Երկրպագուները հիացել էին երիտասարդ կնոջ այդ արարքով ու հեղեղել էին աստղային զույգի ինստագրամյան էջը ջերմ խոսքերով՝ մաղթելով ամուսիններին շուտափույթ կազդուրում։
Հիշեցնենք, որ «People» ամսագրի վարկածով՝ 2018 թվականիի ամենասեքսուալ տղամարդը՝ Իդրիս Էլբան և նրա կինը՝ «Միսս Վանկուվեր 2014» տիտղոսակիրը, ամուսնացել են 2019 թվականի ապրիլին։

Օրեր առաջ դերասան Իդրիս Էլբան Թվիթերում տեսաուղերձով դիմել էր իր երկրպագուներին՝ հայտնելով, որ վարակվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջից՝ Սոֆի Թրյուդոյից։
Իր ուղերձում 47-ամյա դերասանը հայտնել էր, որ մարտի 4-ին Ուեմբլիում We Day UK խորագրով բարեգործական միջոցառման ժամանակ հանդիպել և լուսանկարվել էր Սոֆի Թրյուդոյի հետ։