Սննդաբանը խորհուրդ չի տալիս սնվելիս հաշվել կալորիաները

Գեղեցիկ տեսք ունենալու համար ամենևին էլ պարտադիր չէ կենտրոնանալ կալորիաների հաշվարկի վրա: Ամենակարևորը կենսակերպը և սնունդ ընդունելու պատշաճ սովորություններն են: Sputnik-ի հետ զրույցում ասել է ֆիթնես-մարզիչ, սննդաբան Արինա Սկորոմնայան։

Առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը և հավասարակշռված սնունդը կօգնեն ձեզ լինել գեղեցիկ առանց կալորիաների հաշվարկման ծրագրերի օգնության:

«Նախընտրելի են պարզ մթերքները՝ բանջարեղենը, շիլաները, մակարոնեղենը, միսը, ձուկը, ձուն, չորացրած մրգերը, ընկույզը: Եթե սննդակարգի մեծ մասը բաղկացած լինի դրանցից, ապա հարկ չի լինի ուտել չափազանց բարձր կալորիականությամբ սնունդ, հետևաբար, որևէ բան հաշվելու կարիք էլ չի լինի»,- ասել է Արինա Սկորոմնայան:

Բացի այդ, նրա խոսքով, հնարավոր չէ ճշգրիտ կերպով հաշվել կալորիաները։