74-ամյա Եվգենի Պետրոսյանը հայր է դարձել

31-ամյա Տատյանա Բրուխունովան 74-ամյա Եվգենի Պետրոսյանը միասին ավելի քան երկու շաբաթ անցկացրեցին Դուբայում։ Ինչպես պարզվեց, զույգը այնտեղ չէր մեկնել պարզապես հանգստանալու համար, այլ Դուբայում լույս աշխարհ է եկել հումորիստի ու նրա երիտասարդ կնոջ ընդհանուր երեխան:

«Իրադարձությունը տեղի է ունեցել Դուբայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում՝ մարտի 13-ին» – մեջբերում է «StarHit»-ը: Այս մասին Տատյանան և Եվգենին պատմել են միայն ամենամտերիմներին: Նրանք գաղտնի են պահում նորածնի սեռը: Ինչպես նշել է ընտանիքի ընկերներից մեկը, Յեվգենի Վագանովիչը և նրա կինը երջանիկ են, վայելում են կյանքի այս նոր փուլը և արդեն երեք օր է վերադարձել են Մոսկվա։ Դուբայում Տատյանան ազատ լողում էր և ցուցադրում իր մարմինը, քանզի զույգն օգտվել էր փոխնակ մոր ծառայություններից: Այդ ծառայության արժեքը կազմել է մոտ հինգ միլիոն ռուբլի: Սա Պետրոսյանի երկրորդ երեխան է: Նա առաջին ամուսնությունից դուստր ունի, իսկ Բրուխունովան առաջին անգամ մայր է դարձել: