Ջիջի Հադիդը ուրախացրել է երկրպագուներին՝ հրապարակելով իր ու սիրելիի նկարը

Հունվարի սկզբին ամենագեղեցիկ աստղային զույգերից մեկը՝ Զեյն Մալիկը և Ջիջի Հադիդը, վերականգնեցին իրենց հարաբերությունները: Բայց պարզվում է, որ երջանիկ վերամիավորումը տեղի է ունեցել նույնիսկ ավելի վաղ՝ Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ:

Տնային մեկուսացման ընթացքում սուպերմոդելը որոշել է «մաքրել» հեռախոսի հիշողությունը և գտել ռոմանտիկ կադրեր, որոնք նախկինում երբեք չի հրապարակել: Ավելին, Ջիջին իր ու Զեյնի սիրավեպի վերսկսման պահից ի վեր նրա հետ լուսանկար չէր հրապարակել: Նկարում երջանիկ Զեյնը գրկել և համբուրում է մոդելին տոնածառի ֆոնի վրա, իսկ Ջիջին իսկապես փայլում է երջանկությունից: