Անդրեյ Կոնչալովսկին մտադիր է ֆիլմ նկարել «ռուսական կարանտինի» մասին

Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին մտադիր է փաստագրական ֆիլմ-հետազոտություն նկարահանել, որի աշխատանքային անվանումն է «Կարանտին՝ ռուսական ձևով»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Բարեկամներ, աշխարհը փոխվում է հենց մեր աչքի առաջ: Վստահ եմ, ժամանակ կպահանջվի՝ գիտակցելու համար, թե ինչ է հիմա կատարվում: Բայց աններելի սխալ կլիներ չփորձել արձանագրել այդ փոփոխությունները: Ես մտադիր եմ նկարահանել ֆիլմ-հետազոտություն, և այդ ֆիլմն առայժմ անվանել եմ «Կարանտին՝ ռուսական ձևով»: Ես խնդրում եմ դառնալ համահեղինակ»,- ասել է նա:

Ռեժիսորը մի շարք հարցեր է նշել, առաջարկել պատասխանել դրանց, պատասխանը՝ տեսանկարահանել: Հարցերը հետևյալն էին՝ ինչո՞վ է կարանտինը Ռուսաստանում տարբերվում Չինաստանի կարանտինից, կարանտինի շրջանում ո՞րն է եղել ամենամեծ գնումը, որ կատարել են, ե՞րբ է այս ամենն ավարտվելու և ինչո՞ւ:

Նա հայտնել է, որ ուրախ կլինի, եթե այս նախագծին մասնակցեն մարդիկ, որոնք Ռուսաստանում չեն ապրում, բայց խոսում են ռուսերեն: