Դենիել Քրեյգը խոստովանել է, որ երբեք չի երազել Ջեյմս Բոնդի դերի մասին

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը խոստովանել է, որ երբեք չի երազել Ջեյմս Բոնդի դերի մասին: Փոխարենը դերասանը երազել է մարմնավորել սուպերհերոսի կերպարներ՝ Սուպերմենի կամ Սարդ-մարդու: Այս մասին գրում է Metro-ն:

«Մարդիկ մշտապես հարցնում են ինձ, երազե՞լ եմ արդյոք Ջեյմս Բոնդի դերն ստանալու մասին: Իմ պատասխանն է՝ ոչ: Այդուհանդերձ, դա կինոյի պատմության լավագույն դերերից մեկն է»,- ասել է դերասանն ու հավելել, որ Բոնդի կերպարը մարմնավորելուց հետո պատրաստ է հանդես գալ ցանկացած այլ դերում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան կորոնավիրուսի բռնկման ֆոնին գարնանից հետաձգվել է մինչև 2020 թվականի նոյեմբեր: Նշվում է, որ բրիտանական հետախուզության հայտնի գործակալի մասին պատմող ֆիլմի 25-րդ մասը Մեծ Բրիտանիայում էկրան կբարձրանա նոյեմբերի 12-ին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին։