Եվգենի Պետրոսյանի նախկին կինն ու Օլգա Բուզովան հանդես կգան միասին նոր հեռուստածրագրի շրջանակներում

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ինստագրամյան իր էջում հայտնել է, որ հեռուստաալիքներից մեկով նոր հեռուստանախագիծ կվարի Եվգենի Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ։
«Դուք հաստատ ինձնից նման համագործակցություն չէիք սպասում։ Ես և հայրենական հումորի լեգենդը, նա, ում կատակներով իմ շատ հասակակիցներ մեծացել են։ Հիասքանչ ու շքեղ Ելենա Ստեպանենկո և Օլգա Բուզովա։ Երկու կրակ նոր ծրագրում»,- հրապարակումը մակագրել է աստղը։

Երկրպագուները հիացմունքով են ընդունել նորությունը։
Շատերը նշել են, որ «Ծուռ հայելի» ծրագրի աստղը փայլուն տեսք ունի, իսկ հարյուրավոր հաճոյախոսություններ են գրել Բուզովայի հրապարակման մեկնաբանություններում։
«Ինչպիսի գեղեցկուհիներ», «Ես նույնիսկ չճանաչեցի Ստեպանենկոյին։ Հրաշալի տեսք ունի»,«Թեժ է լինելու», «Չափազանց հետաքրքիր կլինի»,- գրել են հետևորդները։

Ավելի վաղ «Стархит»-ը հայտնել էր, որ Ելենա Ստեպանենկոն կդառնա «России-1»-ով հեռարձակվող նոր երգիծական հեռուստաշոուի հաղորդավարը։
«Ելենա Ստեպանենկոն մեծ պահանջարկ է վայելում: Տարբեր հեռուստաալիքներ փորձում են իրենց կողմը քաշել նրան: Սկզբում Ելենա Գրիգորևնան հրաժարվում էր բոլոր առաջարկներից, բայց այժմ նա համաձայնել է: Պրեմիերան նախատեսված է մոտ ապագայում»,- հայտնում է «Стархит»-ը։