Իսրայելի նախագահն առցանց հեքիաթներ է կարդում երեխաների համար, որպեսզի ծնողները կարանտինի ժամանակ հանգստանան

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որին երկրում անվանում են «ազգային պապիկ», համընդհանուր կարանտինի պայմաններում իսրայելցի ծնողներին առաջարկել է «կարճատև դադար առնել» և ստանձնել է նրանց երեխաների համար առցանց տարբերակով հեքիաթներ կարդալու պատասխանատվությունը, գրում է mixnews-ը։

«Ես գիտեմ, որ այս դժվարին ժամանակներում, հատկապես, երբ երեխաները տանն են, նույնիսկ այն պարագայում, երբ մենք սիրում են որպես ընտանիք միասին լինել, սա մարտահրավեր է յուրաքանչյուրիս համար։ Ես ձեզ հրավիրում եմ մեզ հետ ժամանակ անցկացնելու։ Ես կարդում եմ Լեա Գոլդբերգի հրաշալի ու իմաստուն գիրքը՝ «Վարձով բնակարանը»»,- հայրենակիցներին դիմել է Իսրայելի նախագահը։

Իսրայելում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 20-ից արտակարգ դրության 7-օրյա ռեժիմ է սահմանվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: