Լյուբով Ուսպենսկայան դստեր հետ կապված մտահոգություններից ու սթրեսից կորցրել է գիտակցությունը

Ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան օրերս կորցրել է գիտակցությունն ու դրա հետևանքով ուժեղ հարված ստացել, հայտնում է woman.ru կայքը։

Վերջերս երգչուհու երկրպագուներն ակտիվորեն քննարկում են նրա և միակ դստեր՝ Տատյանա Պլակսինայի հարաբերությունները, որոնց շուրջ ասեկոսեներն էլ ավելի են թեժացնում կոնֆլիկտի սկանդալային մանրամասներն ու բացահայտումները։

Երգչուհու՝ իր անմեղությունն ապացուցելու անվերջանալի փորձերն ու դստեր կտրուկ արտահայտությունների պատճառով առաջացած սթրեսն իր հետևանքն է ունեցել 66-ամյա արտիստուհու առողջության վրա:

«Վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, իհարկե, ազդել են ինձ վրա։ Օրերս ինձ վատ զգացի, կորցրի գիտակցությունս, ուժեղ հարված ստացա և որոշ ժամանակ չէի կարողանում վերականգնվել»,- Ինստագրամ սոցկայքի իր էջում գրել է երգչուհին։

«Այսօր առավոտյան արթնանալուց հետո հասկացա որ կյանքը հրաշալի է, հասկացա, որ ես ուժեղ ու առողջ մարդ եմ։ Ընկերներ, հիշեք՝ ոչինչ մեզ չի կոտրում»,- անկեղծացել է աստղը։

Ուսպենսկայան հրապարակմանը կից նաև նշել է, որ իրեն լավ խոհարար է համարում, և ցուցադրել է, թե ինչպես է կարանտինում ժամանակը վաֆլի պատրաստելով անցկացնում։

https://www.instagram.com/p/B-Erywvj9WF/?utm_source=ig_web_button_share_sheet