Մահացել է Ջենիֆեր Լոպեսի առաջին սերը

Մահացել է Ջենիֆեր Լոպեսի առաջին սերը` 51-ամյա Դևիդ Քրուզը։ Տղամարդը տառապում էր սրտանոթային հիվանդությամբ։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Թոմը մահացել է մանհեթենյան բուժհաստատություններից մեկում։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը սիրահարվել էր իր դասընկերոջը՝ Թոմին, երբ դեռ ընդամնեը 15 տարեկան էր։

Բարեբախտաբար, գեղեցկուհու զգացմունքները փոխադարձ էին։ Թոմի հետ Ջենիֆերը հանդիպել է 10 տարի և բաժանվել է 1995 թվականին։
Լրագրողների հետ զրույցում Ջենիֆերը խոստովանում է, որ Թոմը չկարողացավ համակերպվել իր հայտնիության հետ։ Սակայն այս տարիների ընթացքում Լոպեսն ու Քրուզը ընկերական, ջերմ հարաբերություննր են ունեցել։
Լոպեսը բազմիցս խոստովանել է, որ Թոմն իր լավագույն ընկերն է, որովհետև բոլորից լավ է իրեն ճանաչում։

51-ամյա Դևիդի 18-ամյա ընկերուհին խոսել է սիրեցյալի մասին՝ ասելով, որ վերջինս շատ բարի էր ու անկեծ։
Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում դեռ ոչ մի հրապարակում չի արել այս թեմայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ջեննիֆերը նշանադրված է Ալեքս Ռոդրիգեսի հետ։