Մասնագետները խորհուրդ չեն տալիս մարմնի այս մասերում դաջվածքներ անել

Դաջվածքների սիրահարները համոզված են, որ մարմնի յուրաքանչյուր հատվածում արված իրենց դաջվածքը միշտ թարմ տեսք է ունենալու և երկար է պահպանելու իր առաջնային տեսքը։
Բայց քչերն են մտածում, որ մարմնի որոշ հատվածներում դաջվածքներ անելուց ավելի լավ է հրաժարվել։
Մասնագետները խորհուրդ չեն տալիս դաջվածքներ անել այն հատվածներում, որոնք ավելի շատ են գտնվում արևի տակ կամ շատ են շփվում տարբեր իրերի հետ։

  • Օրինակ՝ ձեռքի ափի մաշկը բավականին կոշտ է, որպեսզի որևէ դաջվածք երկար ժամանակ իր առաջնային տեսքով պահպանվի և թարմ տեսք ունենա։
    Բացի այդ, մարմնի այդ հատվածը ամենաշատն է առօրյայում առչնվում տարբեր իրերի հետ, և ժամանակի ընթացքում այդ վայրում արված դաջածքը կորցնում է տեսքը։
  • Ոտնաթաթի վրա արված դաջվածքը թեև գեղեցիկ է, սակայն այն գրեթե ամեն օր առնչվում  է գուլպաների և զուգագուլպաների հետ և ժամանակի ընթացքում նկարը սկսում է խամրել։
    Կարող են լինել նաև դեպքեր, երբ դաջվածքի արդյունքում այտուցված մաշկը գուլպաների և զուգագուլպաների պատճառով սկսում է բորբոքվել՝ առաջացնելով մաշկային տարբեր խնդիրներ։
  • Պետք չէ դաջածքներ անել նաև արմունկների վրա, որովհետև մարմնի այս հատվածում մաշկն ամենից չորն է։
    Ռիսկը մեծ է, որ դաջվածքից հետո այդ հատվածում կարող են գլուխ բարձրացնել մաշկային տարբեր խնդիրներ։