Մեկուսացումը լավ առիթ է ամենալավ հագուստները հագնելու համար․ Մարկ Ջեյկոբսի էքսցենտրիկ կերպարը

Դիզայներ Մարկ Ջեյկոբսը ցույց է տվել, թե հագուստով է շրջում տանը՝ ինքնամեկուսացման ժամանակ։ Որպեսզի տնային պայմաններում աշխատանքային օրը լինի նույնքան արդյունավետ, որքան գրասենյակում, փորձագետները խորհուրդ են տալիս կատարել ձեր ամենօրյա գործողությունները՝ նախաճաշ պատրաստել, ցնցուղ ընդունել և ամենակարևորը, հագուստը փոխել:

Իսկ աշխարհահռչակ դիզայներ Մարկ Ջեյկոբսը կարծում է, որ տնային մեկուսացումը հիանալի պատճառ է ամենալավ հագուստները հագնելու համար և հենց այդպես էլ անում է ու իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվում բավականին էքսցենտրիկ լուսանկարներով։ Աշխատանքային շաբաթը կուտյուրյեն սկսել է զմրուխտե կաշվից բաճկոնով, սև տաբատով, վերնաշապիկի վրայից հագած սվիտերով և գուլպաների վրայից հագած բարձրակրունկներով։ Իր կերպարը դիզայները լրացրել է մարգարտե վզնոցով, ապարանջանով, ակնոցով և վառ մատնահարդարմամբ։