«Մենք պետք է պաշտպանենք մեզ ու մյուսներին»․ Ռոբերտ դե Նիրոն և Դենի դե Վիտոն երկրպագուներին հորդորել են տանը մնալ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասաններ Դենի դե Վիտոն և Ռոբերտ դե Նիրոն, միավորելով իրենց ջանքերը, կորոնավիրուսի տարածման ֆոնին Նյու Յորքի բնակիչներին հորդորել են տանը մնալ, գրում է Daily Mail-ը։

Երկու լեգենդները երկուշաբթի տեսաուղերձ են հղել իրենց երկրպագուներին՝ խնդրելով սոցիալական հեռավորություն պահպանել և առժամանակ տանը մնալ։

«Մենք բոլորս պետք է տանը մնանք։ Մենք պետք է դադարեցնենք այս վիրուսի տարածումը, և դա միայն միասին կարող ենք անել։ Մենք պետք է պատշպանենք ոչ միայն մեզ, այլև մյուսներին և բոլոր տարեցներին, որոնց սիրում ենք»,- ասել է Ռոբերտ դե Նիրոն։

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի դե Վիտոն նույնպես հանդես է եկել տեսաուղերձով։

«Ես ամբողջ սրտով խնդրում եմ Նյու Յորքի բնակիչներին տանը մնալ։ Երիտասարդները, որոնք վարակվում են վիրուսով, կարող են այն փոխանցել մեծահասակներին։ Մնացե՛ք տանն ու մի՛ տարածեք վիրուսը։ Մի քիչ հեռուստացույց նայեք»,- ասել է դերասանը։

Այլ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Բեն Սթիլերը, Ալեք Բոլդուինը և այլք, նույնպես նմանատիպ տեսաուղերձներ են հղել իրենց երկրպագուներին։