«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել մերօրյա հերոսներին»․ Առնոլդ Շվարցենեգեր (տեսանյութ)

Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով իր շնորհակալական խոսքն է հայտնել այն մարդկանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ։
Տեսանյութին կից Շվարցենեգերը գրել է․ «Մի մոռացեք շնորհակալություն հայտնել այն հերոսներին, ովքեր այս պահին այդքան անձնուրաց աշխատում են՝ բժիշկներին, բուժքույրերին, մթերային խանութների աշխատակիցներն և առաքիչները: Ֆիլմերում ես պարզապես հերոսի դեր եմ խաղում, բայց նրանք իրական հերոսներ են»:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:
Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Աշխարհում շուրջ 300 հազար մարդ վարակված է կորոնովիրուսով։