Մնա տանը․ նոր ֆլեշմոբ հոլիվուդյան աստղերի կողմից

Նախորդ շաբաթ հոլիվուդյան դերասան Քևին Բեյկոնը սկսեց նոր ֆլեշմոբ, որին այսօր հետևում են բոլոր հայտնի աստղերը։ «Մնում եմ տանը հանուն․․․» խորագրով ֆլեշմոբին միացան Ջուլիա Ռոբերտսը, Նատալի Փորթմանը, Էմմա Ուոտթսոնը,Բրուք Շիլդսը և այլք։
Աստղերն իրենց ինստագրամյան էջերում հրապարակում են լուսանկարներ՝ անկեղծ խոստովանելով, թե իրենք հանուն ում են մնում տանը ու հորդորում են իրենց միլիոնավոր երկրպագուներին հետևել այդ օրինակին։
Ջուլիա Ռոբերթս․ «Ես մնում եմ տանը հանուն իմ ընտանիքի, փոքր բիզնեսի, բուժաշխատողների, ովքեր պայքարում են ողջ աշխարհում, նաև հանուն իմ 95-ամյա հարևանի։ Ես մնում եմ տանը, որպեսզի դառնամ այս խնդրի լուծման մի մասը։
Մանցեք տանը։ Դա լավագույն որոշումն է, որ կարելի է կայացնել»։

Նատալի Փորթման․«Իմ ընկերներից մի քանիսն ունեն թույլ իմունային համակարգ, նրանք ովքեր հղի են կամ խոցելի։ Ես մնում եմ հանուն նրանց ու բուժաշխատողների, ովքեր վտանգի են ենթարկում իրենց կյանքը հանուն մեզ»։

Էմմա Ուոթսոն․«Իմ տատիկն արդեն 70 տարեկան է և խոցելի է։ Իմ մյարիկը շաքարային դիաբետ ունի, իսկ իմ լավագույն ընկերը բուժաշխատող է։ Ես մնում եմ տանը հանուն նրանց»։


Բրուք Շիլդս․«Ես մնում եմ տանը հանուն նրանց, ովքեր թույլ առողջություն ունեն, հանուն բուժաշխատողների և ծեր մադրկանց, որովհետև սա ճիշտ որոշում է»

Բիբի Ռեքսա․ «Ես մնում եմ տանը հանուն իմ տատիկի, ընկերների, ընտանիքի և երկրպագուների»։