Շարլիզ Թերոնի տրանսգենդեր երեխան ամաչել է տեսախցիկների առաջ հայտնվելուց

Կարանտինի և ընդհանուր մեկուսացման պայմաններում դերասանուհին չի հրաժարվում առօրյա գործողություններից: Շարլիզ Թերոնը երեխաների հետ գնացել է սուպերմարկետ՝ գնումներ կատարելու: Նրան ուղեկցում էին ութամյա որդին և երեք տարեկան դուստրը: Թերոնի որդին զարմացրել է ներկաներին իր հագուստով:

Ջեքսոնը տրանսգենդեր երեխա է: Նա իրեն աղջիկ է համարում և համապատասխանաբար է հագնվում: Թերոնը չի միջամտում և երեխային լիարժեք ազատություն է տալիս: Այս անգամ տղան  ընտրել էր վառ մանուշակագույն շորտեր և վարդագույն բլուզ: Նա իր մազերը հավաքել էր և գլխի վրա սպիտակ ժապավեն կապել: Երբ Ջեքսոնը նկատել է պապարացիներին, նա ամաչել է և սկսել դեմքը ծածկել ձեռքերով: Թերոնին չի հուզել պապարացիների ներկայությունը, ուստի նա շարունակել է հանգիստ դեմքի արտահայտությամբ գնումներ կատարել: Նրա երեք տարեկան դուստրը նույնպես չի ամաչել տեսախցիկներից: Հիշեցնենք, որ երկու երեխաներին էլ դերասանուհին որդեգրել է։