Սթրեսը կյանքի տևողությունը կրճատող գործոններից երրորդն է

Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտը հետազոտել է կյանքի տևողության վրա ազդող գործոնները:

Գիտնականները  հետազոտել են 25-74 տարեկան 38549 մարդու: Հաշվի են առել քրոնիկ հիվանդությունները, վնասակար սովորությունները, սննդակարգն ու հուզական վիճակները:

Կյանքի տևողությունը կրճատող գործոների թվին են դասել ծխելը՝ տղամարդկանց մոտ այն կյանքը  կրճատում է 6.6 տարով, իսկ կանանց մոտ ՝ 5.5 տարով, շաքարային դիաբետը՝ տղամարդկանց մոտ 6.5, կանանց մոտ՝ 5.3 տարով: Երրորդ տեղում է սթրեսը: Քրոնիկական սթրեսը կյանքը կրճատում է տղամարդկանց դեպքում 2.8 տարով, կանանց  դեպքում՝ 2.3 տարով:

Գիտնականները կարծում են, որ շատ կարևոր է սթրեսի անձնական գնահատականը: Եթե մենք կարծում ենք, որ դիմագրավում ենք նույն բարդության իրավիճակի, որքան մեզ շրջապատող մարդիկ, ապա այդպիսի սթրեսը չի ազդում կյանքի տևողության վրա: Իսկ եթե համոզված ենք, որ սթրեսն ուժգին է, ապա այն բացասաբար է ազդում կյանքի տևողության վրա:

Մրգերի ու բանջարեղենի առատութունը սննդակարգում երկարացնում է տղամարդկանց կյանքը 1.4 տարով, կանանց կյանքը՝ 0.9 տարով: Գիտնականները նկատել են, որ ցանկացած օրինաչափություն գործում է երիտասարդների  համար։