Առնոլդ Շվարցենեգերը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 մլն դոլար է նվիրաբերել

Ամերիկացի հայտնի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն դոլար է նվիրաբերել, ինչի մասին դերասանը հայտել է Ինստագրամ սոցկայքի իր էջում։

Շվարցենեգերը վստահ է, որ յուրաքանչյուրը «բազմոցին նստելու և բողոքելու» փոխարեն պետք է իր ներդրումն ունենա կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս իրավիճակի հաղթահարման գործում։

Դերասանը հրապարկման մեջ բժիշկներին «առաջնագծում կռվող իսկական հերոսներ» է անվանել և նշել, որ հենց նրանց պաշտպանությանն է գումար հատկացրել։  Աստղը նաև ընդգծել է, որ հպարտ է այս ամենի մի մասը լինելու համար։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 19 607-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 111 870 մարդ։