Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանական արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով, այս մասին հայտնել է Sky News-ը ՝ վկայակոչելով պալատից ստացված հայտարարությունը:

«Ուելսի արքայազնի կորոնավիրուսի թեստը տվել է դրական արդյունք», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ հիվանդության ախտանիշները մեղմ են արտահայտված:

Չարլզի կնոջ՝ դքսուհի Կամիլյայի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Զույգը ինքնամեկուսացված է, նրանք գտնվում են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը ևս վարակված է կորոնավիրուսով։