Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնը Zane Lowe on Apple Music հաղորդման շրջանակում խոսել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընտանիքին շատ ժամանակ տրամադրելու մասին, ինչպես նաև երկրպագուներին հորդորել է վարակի տարածումը կանխելու նպատակով տանը մնալ, գրում է Daily Mail-ը:
72-ամյա երաժշտի խոսքով՝ այս ընթացքում ինքը վայելել է երկու որդիների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։
«Այս օրերին մարդիկ ավելի շատ ժամանակ կանցկացնեն իրենց ընտանիքիներ հետ։ Ես վայելում եմ նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, քանզի ինձ ոչ միշտ է հնարավորություն ընձեռվում լինել նրանց կողքին»,- ասել է երաժիշտը։
Էլթոն Ջոնի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը կարող է մերձեցնել մարդկանց և ստիպել գնահատել կյանքը։
«Միգուցե, այս ամենը մերձեցնի մարդկանց և ստիպի միմյանց հանդեպ ավելի ուշադիր լինել․ մենք այնքան եսասեր ենք, այդ թվում՝ ես։ Առհասարակ, կսկսենք խորհել կյանքի իմաստի մասին։ Ինձ համար կյանքի իմաստը սիրո, առատաձեռնության, միասնականության մեջ է»,- ասել է նա: