Իլոն Մասկի կարևոր ներդրումը կորոնավիրուսի դեմ պայքարում

Իլոն Մասկը Լոս Անջելեսին նվիրաբերել է 1255 հատ «ResMed», «Philips» և «Medtronic» թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ: «Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիրը այդ մասին հայտնել է իր Թվիթերում։ Նա ասել է, որ պատրաստ է իր գործարաններում կազմակերպել սարքերի արտադրությունը, բայց, ի վերջո, սարքավորումները գնել է Չինաստանում:

Այդ նոր սարքավորումները օգտակար են նոր տեսակի կորոնավիրուսային վարակով վարակված հիվանդներին բուժելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուզոմը Bloomberg-ի հետ զրույցում խոստովանել, որ այս քայլը հերոսական է համարում։