Ինչո՞վ է զբաղվում Անաստասիա Վոլոչկովան «տնային կալանքի» ընթացքում

Անաստասիա Վոլոչկովան նույնպես ինքնամեկուսացել է և հարկադիր «տնային կալանքի» ընթացքում ցանկացել է սիրելիին հյուրասիրել իր պատրաստած ուտեստները։ Բալետի պարուհին իր առանձնատան ունի ինչպես տնային տնտեսուհի, այնպես էլ խոհարար, բայց հիմա նա ցանկություն հայտնել կանգնել գազօջախի առաջ։ «Ես սպանախով կարկանդակ եմ պատրաստել» – ասել է Անաստասիան «StarHit»-ին:

«Հենց առաջին անգամից ամեն ինչ շատ համեղ ստացվեց: Սիրելիս հիացած էր» – անկեղծացել է Վոլոչկովան։ Նրա կարծիքով ինքնամեկուսացումը դեռ բավարար պատճառ չէ բալետի մարզումները թողնելու համար և նա ակտիվորեն շարունակում է տնային պայմաններում պատրաստվել ապագայում տեղի ունենալիք իր ելույթներին։