Իոսիֆ Պրիգոժինի ու Վալերիայի տնային մեկուսացումն ու հորդորը բոլոր մարդկանց

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն ու երգչուհի Վալերիան նունյպես հետևել են մյուս հայտնիների օրինակին և անվտանգության նկատառումներից ելնելով մեկուսացել իրենց տանը։ Պրիգոժինը իր ազատ ժամանակն անցկացնում է իրենց ավտոտնակում։ «17 տարվա ընթացքում առաջին անգամ  հնարավորություն ունեցա այստեղ կարգուկանոն հաստատելու։ Տարիների ընթացքում կուտակված ամբողջ աղբը այժմ հավաքված է և ամեն բան դրված է դարակների վրա» – կիսվել է պրոդյուսերը:

Նա նաև Վալերիայի հետ միասին իրենց աշխատասենյակներն են հիմնովին մաքրել, սկսել են ավելի շատ գրքեր կարդալ։ Զույգը հորդորում է բոլորին շատ ուշադիր լինել հիգիենայի կանոնների պահպանման հարցում՝ մաքրել մուտքերը, բակերը, սեփական տները, քանի որ համաճարակի տարածման ընթացքում մաքրություն պահպանելը շատ կարևոր է։