Հայդի Քլումն ու Թոմ Կաուլիտցը կորոնավիրուսի թեստ են անցել

46-ամյա Հայդի Քլումն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ամուսնու՝ երգիչ Թոմ Կաուլիտցի հետ COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանները, բարեբախտաբար, բացասական են եկել։
Այս ուրախալի լուրով նա երկրպագուների հետ կիսվել է՝ հրապարակելով գեղեցիկ լուսանկար, որին կից Հայդին գրել է․ «Կարանտին, օր 14-րդ։ COVID-19-ի թեստի պատասխանը՝ բացասական»։
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուներն անմիջապես սկսել են հետաքրքրվել՝ ինչպես է Հայդին իրեն զգում, ինչու էր կասկածում, որ իր մոտ կորոնավիրուս է։ Հայդին սիրով պատասխանել է ինստագրամյան հետևորդների հարցերին։

«Ինձ մոտ, պարզապես, ուժեղ մրսածություն էր, և ես աշխատում եմ հաղաթահարել այն։ Ձեզ բոլորիդ սեր եմ ուղարկում»,- ջերմորեն ասել է Հայդի Քլումը։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Հայդին իր միկրոբլոգում բոլորին հայտնեց, որ իր ինքնազգացողությունը գնալով վատանում է, և ինքն իր մոտ նկատում է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները։
COVID-19-ը բացառելու համար՝ Հայդին որոշեց թեստ հանձնել ամուսնու հետ, որպեսզի անգամ վարակված լինելու դեպքում շուտափույթ սկսի իր բուժումը։

Նշենք, որ շոու-բիզնեսի աստղերից կորոնավիրուսով են վարակվել «People» ամսագրի վարկածով՝ 2018 թվականի ամենասեքսուալ տղամարդը՝ դերասան Իդրիս Էլբան և նրա կինը՝ «Միսս Վանկուվեր 2014» տիտղոսակիրը, հայտնի դերասան Թոմ Հենքսն ու իր կինը, ինչպես նաև դերասանուհի Օլգա Կուրիլենկոն, ով աստղերից առաջինն է, որ կարողացել է հաղթահարել կորոնավիրուսն ու բուժվել։ Իր ինստագրամյան էջում Օլգան օրեր առաջ ասաց, որ առողջացել է  և այժմ իրեն շատ լավ է զգում։