Հրապարակվել է Եկատերինա II կայսրուհու մասին պատմող սերիալի հումորային թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է «Մեծը» հեռուստասերիալի նոր թրեյլերը, որը պատմում է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի մասին:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հեռուստասերիալը հեռարձակվելու է Hulu կայքում: Ընկերության ներկայացրած թրեյլերը հումորային տարրեր է պարունակում:

Հեռուստաշոուի ռեժիսորն է Թոնի ՄքՆամարան: Հեղինակների խոսքով՝ սերիալը «հիմնված է պատմական փաստերի վրա»:

Գլխավոր դերը կատարում է Էլ Ֆենինգը, որը մարմնավորում է երիտասարդ կայսրուհուն: Ըստ սյուժեի՝ ապագա կայսրուհին ամուսնանում է գործող ղեկավար Պետրոս Երրորդի հետ, որին սերիալում մարմնավորում է Նիկոլաս Հոլթը:

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 15-ին։