Մահացել է Իննա Մակարովան. հայերը նրան լավ են հիշում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Մարտի սկզբին խորհրդային ֆիլմերի աստղը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դերասանուհու դստերը՝ Նատալյա Բոնդարչուկը, ում հայրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Բոնդարչուկն է։

«Նա մեզնից հեռացավ։ Կներեք, այլևս ոչինչ ասել չեմ կարող, ես հիմա հիվանդանոցում եմ դեռ, շնորհակալ եմ հասականլու համար»,- ասել է Մակարովայի դուստրը։
Իննա Մակարովան նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում։

Առավել հիշվել է «Երիտասարդ գվարդիա», «Աղջիկները», «Իմ թանկագին մարդ», «Բարձունք», «Բալզամինովի հարսանիքը», «Կանայք» և «Հարսնացուն հյուսիսից» (Վալյայի մայրը) ֆիլմերում մարմնավորած իր դերերով։