Պուգաչովան իր երիտասարդացած տեսքով զարմացրել է երկրպագուներին

ՌԴ էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան երկրպագուներին զարմացրել է նոր լուսանկարով, որում երիտասարդացած տեսք ունի:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարը Պրիմադոննան հրապարակել է իր ինստագրամյան էջում: Լուսանկարում նա պատկերված է հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովի հետ, որը մարտի 24-ին նշում է իր ծննդյան 70-ամյա հոբելյանը:

Երգչուհին շնորհավորել է գործընկերոջը՝ գրելով. «Շնորհավոր ծնունդդ, Սաշա: Մենք դեռ կնշենք»:

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում ընդգծել են Պուգաչովայի թարմացած և երիտասարդացած տեսքը։