Ջիմ Քերին որոշել է մինչ կարանտինային ռեժիմի ավարտը չսափրվել ու լուսանկարներով կիսվել հետևորդների հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան և կատակերգու Ջիմ Քերին երկուշաբթի Թվիթերում իր 18.5 միլիոն հետևորդներին հայտնել է, որ ինքնամեկուսացման օրերին պատրաստվում է մորուք աճեցնել և ամեն օր պատմել իր՝ կարանտինում անցկացրած օրերի մասին, գրում է Daily Mail-ը։

«Օր առաջին։ Ես կաճեցնեմ մորուքս մինչև այն օրը, երբ բոլորս աշխատանքի վերադառնանք։ Ես ամեն օր կտեղադրեմ իմ լուսանկարները, որպեսզի դուք կարողանաք վայելել իմ անիմաստ կերպարանափոխության ընթացքը»,- գրել է 58-ամյա Քերին։

«Ոսկե Գլոբուսի» կրկնակի դափնեկիրը հորդորել է բոլորին միանալ իր նախաձեռնությանը։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 19 607-ը՝ մահվան ելքով։  Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 111 870 մարդ։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում։